«Ընկերներ» սերիալի դերասանուհի, Բրեդ Փիթի նախկին զուգընկերուհի Ջենիֆեր Էնիսթոնը արդեն վաղուց մտադիր է ամուսնանալ դերասան Ջասթին Տերուի հետ: Տեղեկացվել էր, որ զույգն արդեն ընտրել է ամուսնական մատանիները, զգեստներն ու նույնիսկ բանկետի համար նախատեսված անձեռոցիկներ, սական հարսանիքը հետաձգվել է: Բանն այն է, որ Ջասթինը նկարահանվում է սերիալում, իսկ Ջենիֆերը միանգամից երկու ֆիլմերում, հետևաբար նրանք ամուսնանալու ժամանակ չունեն: Զույգը, հնարավոր է, պսակադրվի մեկ ամսից, իսկ որ ավելի հավանական է' աշնանը: Այս հանգամանքը, սակայն, չի խանգարել Ջենիֆերին Marie Claire-ի լրագրողների հետ քննարկել իր հարսանեկան սանրվածքը. «Ես չեմ հավաքի մազերս, ինձ դուր են գալիս արձակ, ուղիղ վարսերը, մանավանդ եթե էլեգանտ զգեստ են կրում»,-ասել է նա: