Պատկերացրեք' փողոցով զբոսնում է հղի կին, իսկ անցորդները սկսում են զանազան հարցեր տալ «դուք վիտամիններ ընդունու՞մ եք», հարցնում է անծանոթ մի կին, «բացառեք ձեր սննդակարգից յուղերը, դրանք վնաս են»: Ծիծաղալի է չէ՞: Սակայն երբեմն հենց այսպես էլ լինում է:

Դու ի՞նչ է, հղի ես

Երբ հղիությունը արդեն ակնհայտ է հարազատներից և գործընկերներից հաճախ կարելի է լսել այս արտահայտությունը: Ապագա մայրիկի կյանքում շրջադարձային պահ է' ջինսերը և կիսաշրջազգեստները չեն կոճկվում, և կինը անցնում է շրջազգեստների և հղիների հագուստի: Նման հեղափոխությունը զգեստապահարանում նույն է, ինչ մակագրություն կրծքավանդակին «Ես երեխայի եմ սպասում»: Եվ ահա սկսվում են հարցերը «Դուք հղի՞ եք»: Ապագա մայրիկները լինում են նաև շատ հաճելի և շփվող, որոնք տասնյակ նմանատիպ հարցերի ժպտում են: Մյուսները սառնորեն պատասխանում:

«Սիրտդ թթու չի՞ ուզում»

Կարծրատիպեր: Չծննդաբերած կանանց մեծամասնությունը այն կարծիքին է, որ յուրաքանչյուր նորմալ հղի կինը տառապում է առավոտյան սրտխառնոցից, փոփոխամիտ է և շատ թթու է ուտում: Սակայն քիչ չեն այն երջանիկները, որոնք չեն ունենում տրամադրության հաճախակի փոփոխություններ, իսկ … նրանց չի վախեցնում: Սննդի նախասիրությունները զանազան են լինում: Այնուամենայնիվ բոլոր ապագա մայրիկներին վաղ թե ուշ հարցնում են ուտում են նրանք թթու, թե ոչե: Հետաքրքիր է, քանի անգամ է անհրաժեշտ տալ այդ հարցը, որ այն սկսի զայրացնել: Պատկերացրեք, որ ձեր առջև հենց «այնպիսի» հղի կին է: Խեղճը տառապում է սրտխառնոցից, վիճում է հարազատների հետ և ծածուկ ոչնչացնում մայրիկի թթուների պաշարները: Եվ դուք սկսում եք ձեր անմեղ հարցերը տալ: Միգուցե, պետք չէ՞:

Դու պետք է կաթնաշոռ ուտես

Եվ բոլորը աշխատում են խորհուրդներ տալ'նույնիսկ չծննդաբերած կանայք: Իսկ եթե նա ուտու՞մ է կաթնաշոռ, կամ ընդհակառակը'տանել չի կարողանում կամ ընդհանրապես չի կարելի՞: Շրջապատողները չգիտեն ինչպես է ընթանում հղիությունը' միևնույն է «խելացի» խորհուրդներ են տալիս:

Վախենու՞մ ես ծննդաբերել

Միթե՞ պարտադիր է հղի կնոջը վախեցնել ծննդաբերությունից առաջ, որովհետև նույնիսկ եթե այդ հարցից հետո նրան համոզեք, որ ծննդաբերությունը սարսափելի չէ, միևնույն է անիմաստ է, որովհետև եթե հարցրել եք, նշանակում է հաստատել եք, որ ցավոտ է և վախենալու:

Աղջիկ է, թե՞ տղա

Մինչև ՈւՁՀ ապագա մայրիկներին անընդհատ հարցնում էին'աղջիկ եք ուզում, թե՞ տղա, իսկ ամուսինդ երևի տղա, չէ՞: Իսկ այժմ ավելի հաճախ հարցնում են, թե ով է ծնվելու: Այս հարցերը հոգնեցնում և նյարդայնացնում են մայրիկներին: Կարելի է ուղղակի պատասխանել' սպասում ենք երեխայի:

Ինչպե՞ս եք անվանելու

Մայրիկներից ոմանք հաճույքով պատասխանում են, ոմանք դա համարում են իրենց անձնական գործը և չեն ցանկանում կիսվել, կան նաև այնպիսիք, որոնք մինչև երեխայի ծնվելը չեն էլ մտածում այդ մասին:

Ե՞րբ է ծննդաբերությունը

Հետաքրքիր է, որ այս հարցը տալիս են միևնույն մարդիկ երկու-երեք օրը մեկ և այնպիսի տեսք ընդունում, կարծես դա նրանց շատ է հետաքրքրում (ուղղակի դա քաղաքավարության նշան է, որը նույնպես նյարդայնացնում է հղիներին): Մենք ապրում ենք XXI դարում, սակայն կան մարդիկ, որոնք մինչև այժմ սնահավատ են և խորհուրդ են տալիս նորածնի համար ոչինչ չգնել, իսկ ե՞րբ գնել' ծննդատնից անմիջապես հետո և երեխային տուն բերել մե՞րկ, թե վստահել տատիկներին և հետո տառապել նրանց կատարած ընտրությունից:

Կրծքով կերակրելու՞ ես

Պարզվում է հղի կինը գաղտնիքներ չունի շրջապատից և պետք է պատասխանի նրանց բոլոր հարցերին'ցանկանում է նա, թե ոչ: