1. «Դու այնքան ուժեղ ես»
Յուրաքանչյուր տղամարդու մեջ մաչո է նստած: Իհարկե, նա ցանկանում է կանանց տպավորել իր ուժով, տղամարդկությամբ եւ սեքսուալությամբ: Երես տուր նրան այդ մասին հաճոյախոսություններով:
2. «Դու գիտեի՞ր, որ շատ սեքսուալ ես»
Առաջին կետի շարունակությունն է: Տղամարդիկ հաճախ են նախանձում կանանց, քանի որ մեզ ավելի շատ են հաճոյախոսություններ անում: Տղամարդկանց նրանց արտաքինի հետ կապված հաճոյախոսություններ արեք: Կարեւորը, որ անկեղծ լինեք:
3. «Հիանում եմ քո անհատականությամբ»
Հաճոյախոսությունները, սակայն, միայն արտաքինի վերաբերյալ չպետք է լինեն, այլ նաեւ նրա էության։
4. «Այս անգամ ես եմ վճարում»
Սովորաբար ժամադրության կամ հանդիպման ժամանակ տղամարդն իր վրա է վերցնում ամեն ինչ: Նրան հաճելի կլինի, եթե գոնե մեկ անգամ ինչ-որ մի բան դուք ձեզ վրա վերցնեք: Դուք ցույց կտաք, որ գնահատում եք նրա ջանքերը եւ պարզապես չեք օգտվում դրանից:
5. «Ես քեզ սիրում եմ»
Սա ցանկանում է լսել յուրաքանչյուրը: Յուրաքանչյուրի համար կարեւոր է իմանալ, որ ինքը սիրելի ու ցանկալի է:
6. «Արի սիրով զբաղվենք»
Տղամարդիկ իրենց կանանցից սեքսի նախաձեռնություն են ցանկանում տեսնել, նրանք չեն ցանկանում միայն որպես արու հանդես գալ, ովքեր օգտվում են կանանցից:
7. «Դու այնպիսին չես, ինչպես նրանք, ում մինչ այս հանդիպել եմ»
Փոխանակ պատմելու, թե ինչ վատն են եղել քո նախկին բոլոր ընկերները, ավելի լավ է՝ ասա այս նախադասությունը։ Օգնիր նրան իրեն յուրահատուկ զգալ, եթե դա իսկապես այդպես է:
Աղբյուրը՝ Klubber.ua