Պարզվում է՝ խաղողի կորիզները 10 անգամ ավելի օգտակար նյութեր են պարունակում, քան հենց խաղողի պտղամիսը: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր խաղող ուտելիս նախընտրում են կորիզները չուտել, բավականին տուժում են:

Խաղողի կորիզները պարունակում են կանացի սեռական հորմոնին՝ էստրոգենին նման նյութեր: Այդ միացությունները կոչվում են ֆիտոէստրոգեններ: Դրանք նույնքան արդյունավետ են, ընդ որում առանց կողմնակի ազդեցությունների:

Էստրոգենի անբավարարությունը չափազանց վատ ազդեցություն ունի կնոջ առողջության վրա: Սիրտանոթային համակարգի խնդիրներն արդյունքում դառնում են տրոմբերի առաջացման ու երակների հիվանդությունների պատճառ:

Բացի այդ, ավելանում է չարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը, ինչպես նաև կտրուկ նվազում է կնոջ վերարտադրողական ֆունկցիան:

Այդ պատճառով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բժիշկները խորհուրդ են տալիս խաղողն ուտել՝ կորիզները ծամելով, կամ էլ սննդի մեջ օգտագործել խաղողի կորիզների հիմքի վրա պատրաստված հավելումներ: