Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ... Այդ օրը հնչելու են միայն հոգեւոր ու հայրենասիրական երգեր' նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան' հանուն Արցախի, որդեկորույս մայրերին...
Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով' անկախ թշնամու կամքից! Ցավըտ տանիմ, Արցախ...
P.S. Մեր հանդիպումը չի չեղարկվի' անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան... Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ' միշտ ԱՄՈւՐ!