Շատ շուտով երգիչ Արամեն կնարկայացնի իր և ռուս երգչուհի Անժելիկա Ագուրբաշի «было и прошло» տեսահոլովակը, որի նկարահանումներն անցել են Մոսկվայում: BlogNews.am-ին տրամադրել են լուսանկարներ նկարահանման ընթացքից և մի քանի բացահայտումներ արել:


Անժելիկայի հետ համագործակցությունը եղել է Արամեի առաջարկով, երբ առաջարկել են կատարել Աննա Հովների ստեղծագործությունը: Ռուսական հեռուստալիքներից մեկին տված հարցազրույցում երգչուհին նշել է. «Երբ տեսա Արամեի արտաքինը և ձայնային տվյալները միանգամից համաձայնվեցի: Հետաքրքիր տեսահոլովակ ենք նկարահանել և շատ կարևոր է, որ մարդիկ հասկական, թե որքան կարևոր է ամուր պահել հարաբերությունները»:

 

 

Տեսահոլովակը նկարահանել է ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Գոլուբեվը, ով փորձել է փոխանցել Արամեի և Անժելիկայի սիրային ապրումները: Անժելիկան էլ խոստովանել է, որ տեսահոլովակի սյուժեն ինչ-որ չափով նման է իր կյանքին:

 

«было и прошло» տեսահոլովակն արդեն պատրաստ է, որի պրեմիերան կկայան Մոսկվայում՝ սեպտեմբերի կեսերին, որից հետո արդեն հայ հանդիսատեսի դատին կներկայացվի:

 

Ավելացնենք, որ Արամեն դեռ բազում ստեղծագործական նորություններ ունի, որոնց մասին շուտով կպատմենք: 

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am