90-ականներին հանրահայտ «Spice Girls» փոփ խումբը կրկին միավորվել է «Viva Forever!» մյուզիքլի պատվին, որն էլ իր հերթին բեմադրված է նրանց հանրահայտ հիթի պատվին։ Մել Սին, Մել Բին, Էմա Բանթոնն ու Ջերի Հոլիուելը հանդիպել են «Harvey Nichols» խանութի բարում տեղի ունեցած հանդիսավոր ճաշկերույթին։ Հետաքրքիր է, որ նրանց հանրահայտ գործընկեր դիզայներ Վիկտորիա Բեքհեմը չկարողացավ ներկա լինել, քանի որ շատ զբաղված էր Նյու Յորքի նորաձեության շաբաթին պատրաստվելով։

«7օրը»՝ հղում կատարելով մյուզիքլի պաշտոնական կայքին, հաղորդում է, որ հինգերորդ մենակատարուհու տեղը զբաղեցրել էր մյուզիքլի հեղինակ Ջենիֆեր Սաունդերսը։ Հիշեցնենք, որ Spice Girls խումբը բեմի վրա արդեն երկու անգամ միավորվել է։ Առաջին անգամ նրանք միասին բեմ բարձրացան Լոնդոնի օլիմպիական խաղերի բացմանը։ Այն ժամանակ աղջիկները կատարեցին իրենց մի քանի երգերից խառնուրդ։ Երկրորդ անգամը իրենց երգերի վրա հիմնված «Viva Forever!» մյուզիքլի պրեմիերան էր։ Այն ժամանակ Ջերի Հոլիուելը, Էմա Բանթոնը, Մել Բին, Մել Սին ու Վիկտորիա Բեքհեմը միասին բեմում էին դերասանների ողջույնի ժամանակ։