Բրիտանացի երգչուհի, մոդել, նորաձևության դիզայներ Վիկտորյա Բեքհեմը հրաժարվել է հանդես գալ Spice Girls-ի վերամիավորված խմբում և դրա հետ միասին՝ հարստացել է մոտ մեկ միլիոն ֆունտ սթեռլինգով. գրում է The Sun-ը:
Հայտնի թիմի 46-ամյա նախկին անդամը ավելի շատ օգուտ է քաղել վերամիավորված խմբի շրջագայությունից, որին չի մասնակցել, քան իր նորաձևության բիզնեսից:
Վիկտորյան վճարվել է փոփ խմբում գովազդային, լիցենզավորման պայմանագրերից, ստացել է նաև բրենդային ապրանքների վաճառքից գոյացած ողջ հասույթի մեկ հինգերորդ մասը:
2019թ. խումբը միավորվել է ու շրջագայել Մեծ Բրիտանիայուվ, տվել 13 համերգ: Համույթը վաստակել է 4,5 մլն ֆունտ սթեռլինգ: