Մեծ Բրիտանիայի ամենահայտնի ամուսնական զույգերից մեկը՝ Դևիդ ու Վիկտորյա Բեքհեմները, ընտանեկան համալրման են սպասում։
Ամուսինների ընկերները վստահ են, որ ամուսինները երեխա կունենան ամեն անգամ, երբ ամուսնական խնդիրներ ծագեն:
«Սա նրանց համար խնդիրներ լուծելու փորձված ձև է»,- ասում են նրանք:
Վիկտորյա Բեքհեմի արտաքինի վրա փոփոխություններ դեռևս չեն երևում: Հնարավոր է՝ Բեքհեմները որոշել են օգտվել փոխնակ մոր ծառայություններից, գրում է «Փաստեր»-ը և հավելում, որ նախնական տվյալներով՝ աղջիկ է ծնվելու, ով, հավանաբար, կանվանակոչվի Քերոլայն՝ Վիկտորյայի երկրորդ անունով: