Պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինը և նրա՝ հայկական արմատներով ամուսինը՝ Ջովան Յոսեֆը, սպասում են իրենց չորրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, գրում է Daily Mail-ը:

 

Այդ մասին փոփ երգիչը հայտարարել է Human Rights Campaign-ի շրջանակում կազմակերպված ընթրիքի ժամանակ: Երգչի խոսքով՝ ինքը շատ է սիրում իր երեխաներին ու ցանկանում է մեծ ընտանիք ունենալ, ուստի ամուսնու հետ որոշել են իրենց ընտանիքը համալրել ևս մի երեխայով:

Թե երբ լույս աշխարհ կգա երեխան, երգիչը չի հայտնել:

Ռիկի Մարտինն ու Ջովան Յոսեֆը դաստիարակում են 11-ամյա երկվորյակներ Մատեոյին և Վալենտինոյին, և դստերը՝ Լուչիային: Բոլոր երեխաները ծնվել են փոխնակ մոր օգնությամբ:

Ռիկին և Ջովանը սկսել են հանդիպել 2016 թվականին և հենց նույն տարում էլ հայտարարել են իրենց նշանադրության մասին: Զույգն ամուսնացել է 2018 թվականին:

Baby on the way! Ricky Martin announced on Saturday evening that he was expecting his fourth child with husband Jwan Yosef via a surrogate. Nine months after welcoming daughter LuciaFamily: Ricky married Jwan in 2018 and is the father to twin sons Mateo and Valentino Martin, 11, and daughter Lucia Martin-Yosef, nine-monthsSurprise! And by the way, I have to announce that we are pregnant. We are waiting, he added, as the crowd erupted in cheersDaddys little girl: August 8, 2019, saw the singer share the first photo of his little girl online, calling her the light of my eyes