Աստղային ամուսնություններն ու բաժանումները սովորական երևույթ են  արերկրում: Հայաստանում ամուսնությունները մեծ իրադարձություն են, իսկ ահա բաժանման մասին խոսել քչերն են ցանկանում: Շատերն անհասանելի են դառնում  նման իրավիճակների պարզաբանումից խուսափելու համար: Այնուամենայնիվ, որոշ զույգեր բաժանվեցին 2014-ին:

 

Երգչուհի Ջուսն այս տարվա գարնանը նշանվեց, ձմռանը` նշանը հետ տվեց: Օրեր առաջ ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մեկընդմիշտ վերջ է տվել իր ու Ռիչարդի հարաբերություններին: Ավելի վաղ երգչուհին խոստովանել էր, որ իրեն միայնակ է զգում, թեև` նշանված է:

 

 

Երգիչ, դերասան Գոռ Հարությունյանն այս տարի բաժանվեց ընկերուհուց` Մարիից, ում հետ ընկերություն էր արել մոտ 2 տարի: Նա ESem.am-ին հայտնեց, որ բաժանման պատճառն ընկերուհու դավաճանությունն է ու հետդարձի ճանապարհ այլևս չկա:

 

 

Այս տարի հայտնի դարձավ, որ Երգի թատրոնի երգիչներ Արամ Մուսայելյանն ու Մարտա Կիրակոսյանը բաժանվել են 3 տարի ընկերություն անելուց հետո:  Մարտան հաստատեց լուրի իսկությունը, սակայն բաժանման պատճառների մասին խոսել չցանկացավ:

 

 

Դերասաններ Անաիս Սարդարյանն ու Էմիլ Գալստյանը որևէ մեկնաբանություն չտվեցին ոչ միասին լինելու, ոչ էլ բաժանվելու մասին, սակայն նրանց սիրավեպի ու բաժանման մասին խոսում էին քաղաքի ամեն անկյունում:  Այժմ էլ քննարկվում է Էմիլի ու «Քաղաքում» հեռուիստասերիալի Նիկայի` իրականում` Մանանա Գևորգյանի սիրավեպը: Նրանց բավականին հաճախ կարելի է տեսնել միասին, սակայն Էմիլն այս անգամ էլ չի խոսում անձնականի մասին:

 


ESem.am