Այս օրերին դերասանուհի, երգչուհի Նատալյա Օրեյրոն Ռուսաստանում է, որտեղ կանցկացնի մեկ ամիս: Նատալյան մեկնել է Ռուսաստան «Наша Наташа» տուրի շրջանակներում և համերգներով կներկայանա Ռուսաստանի 15 քաղաքում:

 

 

Ռուսական լրատվամիջոցները հեղեղված են նյութերով, ըստ որոնց, ռուս հանդիսատեսը «Վայրի հրեշտակի» ցուցադրությունից 15 տարի անց էլ չի մոռացել սիրելի դերասանուհուն ու մեծ ոգևորությամբ է ընդունել նրա համերգային շրջագայության լուրը: Ավելին, ըստ մի շարք լրատվամիջոցների,  Նատալյայի այցն իրարանցում է առաջացրել Ռուսաստանում. երկրպագուները ցնծության մեջ են:

 

 

Թեև նա իր երգացանկն այնքան էլ հաճախ չի թարմացնում և ինքն էլ իրեն համարում է դերասանուհի, ով նաև երգում է, Նատալյայի համերգները բավականին մեծ հետաքրքրություն են առաջացրել:

Ռուսաստանի առաջին ալիքի եթերում Նատալյան հայտարարել է, որ սա իր համերգային ամենաերկար շրջագայությունն է, իսկ ամենաերկար գործնական ճանապարհորդությունը եղել է, երբ նկարահանվել է ռուս-արգենտինական «Տանգոյի ռիթմում» սերիալում՝ կրկին Ռուսաստանում: Նատալյան բավականին հաճախ է լինում այս երկրում,  այս տարի սա նրա երկրորդ այցն է:  Երգչուհին Ռուսաստանում է որդու և քրոջ հետ:

 

 

Ժամանակին երգչուհի-դերասանուհին Հայաստանում ևս մեծ համբավ ուներ, հետաքրքրիր է, եթե այժմ նա համերգ ունենար մեզ մոտ, ի՞նչ արձագանք կլիներ: Մեկնաբանությունների բաժնում կարող եք գրել՝ կգնայի՞ք նրա համերգին, գուցե արժե՞ հայ պրոդյուսերներին հորդորել մի համերգ էլ Հայաստանում կազմակերպել:)

Առաջարկում ենք դիտել «Вечерний Ургант» շոուն, որտեղ 18-րդ րոպեից հյուրընկալվում է Նատալյան, պարում, երգում ու խոսում ռուսերեն, ոգևորում երկրպագուներին:) Երգչուհին ներկայացրել է նաև իր հայտնի երգի ռուսերեն տարբերակը՝ "Я умираю от любви", որի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ֆակունդո Արանան:)

 

 

 

 

 

 

 

 

 


ESem.am