Հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ներկայացրել է Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված համերգին իր 2-րդ զգեստը: Այն այնքան ինքնատիպ է, որ հաղորդավարուհու երկրպագուները հասցրել են իրենց հիացմունքը արտահայտել զգեստի վերաբերյալ:

«Մեր շոուբիզնեսի ամենատաղանդավոր, ամենախելացի, ամեն բնագավառից գիտելիքներով հարուստ անձնավորությունն ես դու, Նազենի ջան, դու իմ իդեալն ես' որպես մարդ»,-ահա այսպես է մեկնաբանել լուսանկարը Նազենիի երկրպագուներից մեկը: «Ինձ համար կնոջ միակ իդեալը Նազենին է: Խոսքերն ավելորդ են»,- հավելել է մյուսը:

«Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված հրաշալի համերգի՝ իմ 2-րդ զգեստը (Կիվիերա Նայնոմիս)' Արևիկ Սիմոնյանի Պայծառ հեղինակությամբ՜՜;)

…Կրեմլյան պալատի կուլուարներում»,- ստորև ներկայացված լուսանկարը այսպես է մակագրել շատերի կողմից սիրված հաղորդավարուհին: