Վիկտորիա Բեքհեմը դարձել է 2014թ. ամենահաջողակ գործարարը Մեծ Բրիտանիայում Management Today ամսագրի վարկածով: Ցուցակը կազմելիս փորձագետներն ուսումնասիրել են, մասնավորապես, վերջին 5 տարիներին թեկնածուների՝ բիզնեսում շրջանառության աճն ու աշխատատեղերի ստեղծումը:


 

Առաջին տեղը զբաղեցրել է աշխարհի ամենահայտնի մոդելավորողներից մեկը՝ Վիկտորյա Բեքհեմը: Պարբերականը նշում է, որ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում Բեքհեմի բիզնեսի վաճառքի ծավալների աճը կազմել է 2 900%, զբաղվածության աճը՝ 3 233%:

 

Վարկանշային ցուցակի երկրորդ տեղում Ամիթ և Միթա Փաթել քույր ու եղբայրն են, որոնց է պատկանում Auden Mckenzie դեղագործական ընկերությունը: Երրորդ տեղում Boohoo.com-ի համահիմնադիր Մահմուդ Քամանին է: