45-ամյա Վիկտորիա Բեքհեմը զարմացրել է երկրպագուներին անսպասելի խոստովանությամբ: Աստղը պատմել է, որ ստիպված է լինում իր դիմահարդարման պարագաները կիսել իր 44-ամյա ամուսնու՝ Դեվիդ Բեքհեմի հետ:
Դիզայներն իրեն դասում է բնական գեղեցկության կողմնակիցների շարքին: Վիկտորիան հերքել է այն լուրերը, որ մի քանի տարի առաջ նա որոշել է կրծքերի մեծացման պլաստիկ վիրահատության դիմել: «Ինձ երբեք չեն հրապուրել նման կոսմետիկ միջամտությունները»,- հայտարարել է Բեքհեմը:
Բազմազավակ մայրն իր «հավերժ» երիտասարդության հիմնական գաղտնիքը համարում է մաշկի պատշաճ խնամքը: Ինչպես պարզվել է, Վիկտորիան քսուքներ և մաշկի խնամքի այլ պարագաներ գնում է ոչ միայն իր, այլև ամուսնու համար: «Դեվիդը գողանում է իմ բյութի-ապրանքները: Մենք դրանք միասին ենք օգտագործում»,- ասել է Վիկտորիան, հաղորդում է nua.in.ua-ն: