Երիտասարդ արտաքինով կինը բացահայտել է իր իրական տարիքը և տարակուսանք առաջացրել համացանցի օգտատերերի շրջանում։ TikTok-ի համապատասխան տեսանյութը գրավել է The Sun-ի լրագրողների ուշադրությունը։

Կադրերում Կալիֆոռնիայի բնակչուհի Մամա Այանան բացատրել է, որ իր երիտասարդ արտաքինի պատճառով շատ բաժանորդներ իրեն համարում են 20-ամյա աղջիկ, մինչդեռ իրականում ինքը 47 տարեկան է։ Նյութի հերոսուհին կադրերում ներկայացել է սպիտակ տոպով և կապույտ ջինսե բաճկոնով։ Տեսանյութում երեւում է, որ նրա դեմքին կնճիռներ չկան։

Հրապարակումը վիրուսային է դարձել և հավաքեց ավելի քան մեկ միլիոն դիտում և 133,000 հավանում: Համացանցի օգտատերերին զարմացրել է Այանայի իրական տարիքը, ինչի մասին նրանք սկսել են գրել մեկնաբանություններում։ «Ուրեմն կպատմե՞ս մեզ քո գաղտնիքը», «Դու 20 տարեկան ես երևում», «Չեմ կարող հավատալ, որ դու մայրիկիցս մեծ ես», «Ես 22 տարեկան եմ և ուզում եմ ասել, որ դու ավելի լավ տեսք ունես, քան իմ տարիքի աղջիկներից շատերը»,- գրել են նրանք: