Նիդեռլանդների բնակիչ 53-ամյա Էդսոն Բրանդաոն պատմել է, թե ինչպես է իր տարիքում հաջողվում 25 տարեկանի տեսք ունենալ:
Տղամարդը շեշտել է, որ մարդիկ ցնցվում են, երբ պարզում են նրա իրական տարիքը:
«Մարդիկ միշտ ցնցվում են, երբ իմանում են, որ ես 53 տարեկան եմ: Նրանք բոլորը կարծում են, թե 25 տարեկան եմ»:
Ըստ Բրանդաոյի՝ իր տեսքն առողջ ապրելակերպի արդյունք է: Տղամարդը պնդում է, որ երբեք չի դիմել պլաստիկ վիրաբույժների: Իր տեսքը լիովին կախված է ինքն իր վրա աշխատելուց:
Մասնավորապես, Բրանդաոն ուտելու հատուկ եղանակ ունի: Նա երբեք չի ուտում տապակած կամ պահածոյացված սնունդ և չի օգտագործում շաքար: Օրական խմում է մոտ երկու լիտր հանքային ջուր: Տղամարդը համատեղում է իր սննդակարգը ուժային ամենօրյա մարզումների հետ:
Բացի այդ, նա երբեք չի ծխել կամ փորձել թմրանյութեր: