Անգլիայի Յորք քաղաքի բնակչուհին պնդում է, որ շրջապատի մարդիկ հաճախ իրեն ընդունում են իր որդու գրավիչ քրոջ փոխարեն: Այդ մասին հայտնել է The Sun տաբլոիդը:

50-ամյա Շանի Հագանը, որը 2019 թվականին երրորդ տեղն է զբաղեցրել «Տիեզերքի ժպիտը» գեղեցկության մրցույթում, ասում է, որ մարդկանց միշտ զարմացնում է իր արտաքինը, երբ նրանք իմանում են իր տարիքը: Կինը հիշում է, թե ինչպես մի անգամ իր գեղեցկությունը քիչ էր մնում ճանապարհատրանսպորտային պատահարի հանգեցներ, երբ հափշտակված իրեն էր նայում երիտասարդ վարորդը:

Հագանն ընդգծել է, որ ինքը երբեք բոտոքս կամ այլ պատրաստուկներ չի օգտագործել դեմքի մաշկը հարթեցնելու համար: Կինը նշել է իր «չխամրող երիտասարդության» միակ մինուսը. մարդիկ իրեն լուրջ չեն ընդունում որպես մայր: «Այժմ դա զվարճացնում է ինձ, բայց առաջ ես վշտանում էի: Ես ընկերներ չեմ ունեցել, որովհետև մյուս մայրիկներն ի դեմս ինձ այսպես կոչված Լոլիտայի էին տեսնում, որը կարող է խլել իրենց ամուսնուն»,- խոստովանել է նա:
Մոդելը նշել է, որ իր ամուսնությունը լուծարվել է այդ թվում նաև այն բանի համար, որ ինքը տղամարդկանց կողմից մեծ ուշադրության էր արժանանում:

«Իմ արտաքինը չի փոխվել 21 տարեկանից, դե մարդիկ էլ ինձ այդ տարիքի են ընկալում»,- բացատրում է Հագանը: Նրա խոսքով՝ շատերը փորձում են բացահայել իր արտաքինի գաղտնիքը: «Ամեն ինչ շատ պարզ է,- ես հարաբերություններ չունեմ,- հայտարարել է մոդելը:-Իմ կյանքում տղամարդ չկա, որն ինձ ստիպի նյարդայնանալ: Ուստի ես չունեմ կնճիռներ և ծերության այլ նշաններ»:

Հագանը պատմել է, որ կնճիռների դեմ պայքարելուն իրեն նաև օգնում է մեղրով դիմակը քնելուց առաջ: Բացի այդ, ինքը շատ մրգեր և բանջարեղեն է ուտում, խմում է ջրի օրական նորման և ամեն օր կուշտ քնում է: