Life.panorama.am-ը գրում է.

 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վիկտորիա Բեքհեմը ապրում է շքեղ կյանքով: Նա շրջապատված է թանկարժեք մեքենաներով, բրենդային հագուստներ է կրում, ինչպես նաև ունի անձնական ինքնաթիռ:

Օրերս գեղեցկուհին իր միկրոբլոգում հրապարակել է նոր լուսանկարներ, որտեղ նա կրում է MyTheresa բրենդային վերարկուն, որի արժեքը կազմում է 5.000 դոլար:

Բացի այդ, իր տեսքին ավելի մեծ շքեղություն տալու համար նա այդ վերարկույով լուսանկարվել է իր անձնական ինքնաթիռի ֆոնին: