Daily Mail-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կարողացել է հերթական անգամ համացանցը ցնցել իր զգեստապահարանի նորույթով։ Դոնալդ Թրամփը կնոջ հետ դիմավորել է պատվիրակությանն Էկվադորից, եւ հայտնի ամերիկուհին ցուցադրել է իր ոճային կերպարը։
Սպիտակ տուն են ժամանել Էվկադորի նախագահ Լենին Մորենոն եւ նրա կինը՝ Ռոսիո Գանսալես Նավասը:
ԱՄն 49-ամյա առաջին տիկինը հյուրերին դիմավորել է իտալական Salvatore Ferragamo ապրանքանիշի շքեղ շրջազգեստով։ Հագուստի այս իրի արժեքը կազմում է 7700 դոլար։ Նախկին մոդելը բարձրակրունկ, բաց վարդագույն կոշիկներ է ընտրել։ Անկախ ցուրտ եղանակից՝ Թրամփը զուգագուլպա չի կրել։