Եթե հետևում ես նորաձևությանը, նկատած կլինես, որ վերջին շրջանում շատ ակտուալ են «զանգակ» կիսաշրջազգեստները: Դրանք գոտկատեղի մասում կիպ են, իսկ ներքևի հատվածում լայնանում են` նմանվելով զանգակի: Այսպիսի և՛ կիսաշրջազգեստները, և՛ զգեստները նորաձև են:

 

 

Այս զգեստներն ավելի համապատասխանում են նիհարիկ, սլացիկ կազմվածքով աղջիկներին, սակայն ճիշտ ընտրության դեպքում կարող են հագնել նաև այն աղջիկներն, ովքեր ուզում են կոծկել կոնքերի հատվածում գոյացած ավելորդ կիլոգրամները կամ չափից դուրս բարակ ոտքերը:

 

 

Զանգակ կիսաշրջազգեստները կարելի է համադրել սպորտային շապիկների, դասական վերնաշապիկների հետ: Սպորտային համադրության դեպքում կարող ես հագնել բալետկաներ, դասականի դեպքում` բարձրակրունկ կոշիկներ: Դրանք կարելի է հագնել թե՛ ձմռանը, թե՛ ամռանը, բնականաբար, ընտրելով համապատսխան կտոր:  Ամռանը նախընտրելի են ծաղկավոր պրինտով «զանգակները», ձմռանը` միատոնները:

 

 

Միատոն կիսաշրջազգեստի դեպքում նախընտրելի է ավելի «ուրախ» բլուզ, վառ պրինտի դեպքում` հակառակը:

«Զանգակ» զգեստներն իսկական փրկություն են միջոցառումների ժամանակ: Գնում ես հարսանի՞ք, հագիր զանգակ զգեստ բարձրակրունկ կոշիկներով և խոշոր վզնոցով, գնում ես ժամադրությա՞ն, համադրիր այն ցածրակրունկների և հետաքրքիր գոտու հետ: «Զանգակ» կիսաշրջազգեստները կարող ես հագնել նաև աշխատանքի գնալիս:  Ստեղծագործիր ինչպես ուզում ես, այս զգեստը դա քեզ թույլ կտա:)

Ինչպես տեսնում ենք, հայտնիները նույնպես նախընտրում են կանացի զգեստի այս տարբերակը ու հագնում են թե՛ բեմում, թե՛ առօրյա կյանքում:

 

 

 

 

 

 

 

 

 


By Tina