Life.panorama.am-ը գրում է.

 

Արդյո՞ք կյանքում պետք է ամեն ինչ պլանավորել: Շատ փորձագետներ եկել են այն եզրակացության, որ ավելի լավ է մշակել կյանքն ապրելու համակարգ, այլ ոչ թե պլանավորել այն: Պետք է հստակ որոշել, թե որքան ժամանակ պետք է տրամադրեք աշխատանքին և որքան՝ հանգստին: Անհրաժեշտ է նաև հասկանալ, թե ում հետ և ինչպես կցանկանայիք անցկացնել ազատ ժամանակը: Եթե ձեզ հաջողվի այս ամենը հասկանալ ու համակարգել, ապա հնարավորություն կունենաք կյանքին կողքից նայել և գնահատել նրա քաղցրությունը:

 

Իսկ հիմա մտածեք, թե որքան ժամանակ եք ծախսում այնպիսի բաների վրա, որոնք ընդհանրապես ձեզ հաճույք չեն պատճառում, և թե որքան ժամանակ ձեզ չի հերիքում անել այն, ինչն այդպես շատ կցանկանայիք: Մտածեք, թե ինչը կարող է փոխել այս իրավիճակը: Օրինակ, ենթադրենք շատ եք ցանկանում սովորել ինչ-որ օտար լեզու, սակայն ժամանակ չունեք: Խորը մտածելու դեպքում կհասկանաք, որ եթե մի փոքր քիչ ժամանակ անցկացնեք սոցիալական ցանցերում, ապա հաստատ ժամանակ կգտնեք:

 

Շարունակությունը` այստեղ: