Համեղ և որակյալ պասուց տոլմա պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
Մեծ տերևներով թթու կաղամբ,
4 բաժակ կարմիր լոբի,
4 բաժակ սիսեռ,
4 բաժակ ոսպ,
4 բաժակ ձավար,
1 կգ տոմատ ,
բուսայուղ ,
1 կգ սոխ ,
1 մեծ փունջ մաղադանոս ,
1 մեծ փունջ համեմ,
Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:
Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:
Ավելացնել լոբու զանգվածը, ապա 0,5 կգտոմատ:
Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:
Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից' նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:
Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:
Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա: Բարի ախորժակ: