Խորհուրդ է տրվում ճարպն օգտագործել միայն հում վիճակում, եւ օրական ոչ ավելի, քան 50 գրամ։ Այսպիսի խորհուրդ է տվել իմունաբան, գենետիկ եւ սննդաբան Լյուդմիլա Գոնչարովան (Ուկրաինա)։
Նրա խոսքով՝ միայն հում ճարպն ունի օգտակար հատկություններ՝ ապխտելիս կամ եփելիս այդ հատկությունները կորչում են, քանի որ ճարպայուղերը փոխում են իրենց կենսաքիմիական կառուցվածքը։
Գոնչարովան նաեւ խորհուրդ է տվել ճարպն ուտել մյուս մթերքներից առանձին, ընդ որում՝ չպետք է այլ ուտելիք օգտագործել ճարպն ուտելուց 4 ժամ առաջ եւ հետո։
«Ճարպի 50 գրամը առավելագույնն է մեկ անգամ սնունդ ընդունելու ժամանակ։ Բարակ կտրվում է հում ճարպը, որը կարելի է ուտել կանաչու, կանաչ վարունգի կամ հազարի թերթիկների հետ, կարելի է վրան լցնել ցանկացած չզտված բուսայուղ, որը ձեզ դուր է գալիս, եւ այդ կերպ օգտագործել»,- ասել է մասնագետը ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրուցելիս։
med.news.am