Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ պետքարտուղարության DanceMortion ծրագրի շրջանակում ապրիլի 30-ից մինչև մայիսի 6-ը կհյուրընկալի Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնին, որը մեր երկրում ոչ միայն կներկայացնի ժամանակակից ամերիկյան պարը, այլև կնպաստի մշակութային ճանաչողությանը և փորձի փոխանակմանը: Մայիսի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում հրավիրված ասուլիում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը կարևորեց այն, որ թատրոնի` Հայաստան այցելություններից հետո մի քանի հայ պարողներ հնարավորություն կունենա գնալ Նյու Յորք և աշխատել խմբի հետ: «Շնորհակալություն եմ հայտնում խմբի անդամներին այստեղ գտնվելու համար: Ժողովուրդների և տարածարշջանային հարաբերությունների մերձեցում, գերազանց պարավեստ` սա է այն, ինչ ընկած է այս ծրագրի հիմքում»,- ընդգծեց Հեֆերնը:

 

Նրա գնահատմամբ` Հայաստանում ԱՄՆ դեսպանութան նպատակներից մեկն էլ հենց երկու ժողովուրդների մշակութային հարաբերությունների համագործակցությունն է, կապերի ամրապնդումը: «Հայաստան այցից հետո խումբն այցելելու է Թուրքիա, այնուհետև Տաջիկստան, սա նշանակում է, որ նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ նաև տարածաշրջանին»,- ասաց դիվանագետը: Նա նաև նշեց, որ մայիսի 1-ին հայ առաջատար 30 պարողներ հնարավորություն են ունեցել մասնակցելու Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնի կողմից կազմակերպված վարպետության դասին:

 

«Մենք զգում ենք այստեղ ջերմ ընդունելությունը: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այսքան կարճ ժամանակում լավ ծրագիր կազմակերպելու համար: Ինձ համար պատիվ է այսօր լինել ձեզ հետ, ձեր ընկերակցությամբ և ուրախ եմ, որ այս միջոցառումների մասին լուրը դուք այսօր տարածելու եք»,- իր տպավորություններով կիսվեց Դորֆմանը: Նա պատմեց, որ իրենք Հայաստանում լինելու ընթացքում հասցրել են այցելել նաև պատմամշակութային վայրեր: «Այստեղ գտնվելու ընթացքում մենք ևս սովորում ենք, այսօր ավելի ուշ մենք հայկական պարեր ենք սովորելու: Միակ բանը ինչի համար ափսոսում ենք, այն է, որ դեսպանը երեկ պարապունքի ժամանակ մեզ հետ չպարեց»,- կես կատակ- կես լուրջ նշեց Դորֆմանը:

 

Պարուհի Արինա Արարատյանն էլ շնորհակալություն հայտնեց Հայաստան ժամանած պարողներին վարպետությնա դասի, թիմային ոգու փոխանցման համար: «Նման նախագծերը միավորում են ժովողուրդներին անկախ կրոնական պատկանելությունից` ստեղծելով մեկ, համընդհանուր մշակութային տարածք»,- կարծիք հայտնեց Արարատյանը` մաղթելով հաջողոթյուն թատրոնի խմբին:

 

Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնի այցը Հայաստան ներառում է պարի դասեր, ներկայացումներ խոցելի խմբերի համար, վարպետության դասեր, համատեղ ստեղծագործական աշխատանք ԱՄՆ-ից ժամանած խմբի ու տեղական պարային համույթների միջև և համերգ, որը կկայանա մայիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

 

Դորֆմանի ղեկավարության ներքո գործող պարի թատրոնն իր հանդիսատեսին մասնակից է դարձնում պարարվեստին, խրախուսում հանդիսատեսի հետ ակտիվ զրույցը պարերում առաջ քաշված թեմաների և խնդիրների շուրջ: Դորֆմանի մոտեցման հիմում ընկած է հերոսներին միջոցով հումորով և պաթոսով ներկայացնել առօրյան:

 

Նրա թատրոնը հիմնադրվել է 1985 թվականին և այդ ժամանակից ի վեր խումբը բազմիցս հանդես է եկել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Մեծ Բրիտանիայում, Եվոպայում, Լեհաստանում Ռուսատանում, այլուր: Թատրոնն ութ ագամ արժանացել է Բեսսի հեղինակավոր մրցանակին:

 

DanceMortion ծրագիրը ԱՄՆ պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերով բյուրոյի ծրագիրն է, որը մշակվել է Բրուքլինի երաժշտական ակադեմիայի կողմից: DanceMortion ծրագրի մասնակիցները կարողանում են հաղորդակից դառնալ կատարողական արվեստների մասին երկխոսությանը, փոխանակվել մտքերով, գաղափարներով` ձևավորելով գործընկերների լայն ցանց աշխարհով մեկ: