Անի Լորակը շարունակում է համացանցը գրավել իր տեսահոլովակով: Երգչուհու վերջին երգերից մեկն արդեն ավել քան 6 մլն դիտում է հավաքել համացանցում:

 

Անի Լորակի տեսահոլովակը` նկարահանված արևային և պոզիտիվ «Оранжевые сны» երգի հիման վրա, ռեկորդակիր է դարձել վիդեոհոսթինգներում: Արտիստուհու բոլոր վիդեոներից այս մեկին միայն նման բախտ վիճակվեց: Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում այս տեսահոլովակը դիտել է ավելի քան 6 մլն մարդ: 

 

Տեսահոլովակի պրեմիերան, որը նկարահանվել է Սարդինիա կղզում, տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսի վերջին: Ռեժիսորը Սեմյոն Գորովն է:

 

Клип Ани Лорак побил все рекорды в интернете