Մարտի 27-ին առիթ ունենք շնորհավորելու թատրոնի գործիչներինթատրոնովապրողներինԹատրոնի միջազգային օրվա առիթով զրուցել ենք երևանյան մի քանիթատրոնների դերասանների հետ ու պարզելթե ինչպե՞ս են տոնում այդ օրն ու ինչո՞վ էայն առանձնանում թատրոնի յուրաքանչյուր աշխատակցի համար:


Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն

 

1967թ.  Հայկական թատերական ընկերության ստուդիա-թատրոնը վերակազմավորվեց Երևանի դրամատիկական թատրոնի, որի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1969թ.  մարտի 8-ին`  Հովհ. Թումանյանի  «Անուշ» պոեմի ինքնատիպ բեմադրությամբ  (գլխավոր ռեժիսոր`  Հ. Ղափլանյան): Այս թատրոնի կարկառուն ներկայացուցիչներից են Գուժ Մանուկյանը, Արթուր Ութմազյանը, Հրաչյա Հարությունյանը, Նարինե Պետրոսյանը և այլք:

 

  

Էվելինա Շահիրյան 


ՀՀ վաստակավոր արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանը նշեց, որ արվեստի յուրաքանչյուր ներկայացուցչի համար կարևոր է Թատրոնի միջազգային օրը: Ըստ դերասանուհու` շատ լավ է, որ այդ օրը նշվում է նաև կառավարության կողմից, թատրոնի ներկայացուցիչները մրցանակներ են ստանում: «Հաճելի կլինի, որ այդ օրն ավելի ճոխ անցնի այն իմաստով, որ յուրաքանչյուրի համար իսկապես տոն լինի, որովհետև Հայաստանում մի քիչ անշուք է անցնում. այդ օրվա մասին գիտեն միայն այն մարդիկ, ովքեր որևէ կերպ կապված են թատրոնի հետ: Մրցանակաբաշխություն է տեղի ունենում ու դրանով եզրափակվում է օրը, իսկ դա գնալով ավելի անհետաքրքիր է դառնում,- մտահոգ նշեց Վաստակավոր արտիստ դերասանուհին: Ըստ նրա` թատրոնի դերասաններն անգամ մութ ու ցուրտ տարիներին են բեմ բարձրացել: «Մեր թատրոնի դռները ևս չփակվեցին այդ տարիներին, մենք շարունակեցինք հանդիսատեսին որակյալ, ճաշակով ու միտք ունեցող ներկայացումներ մատուցել: Մեր աշխատանքում մեծ նվիրում կա: Թատրոնի դերասանը մշտապես ուզում է ավելին անել, նոր դերեր ստանալ, որովհետև դերից դեր աճում է: Դերասանը պետք է միշտ աշխատանքի մեջ լինի և իհարկե, ժամանակին ու ճիշտ գնահատվի»,- շեշտեց Էվելինա Շահիրյանը:

 

Շարունակությունը` այստեղ: