Tert.am-ը գրում է.

 

Միլանում ընթանում է Նորաձևության շաբաթը, որի շրջանակներում Դոնաթելա Վերսաչեն ներկայացրել է իր նորաձևության տան հերթական հավաքածուն։

 

Ինչպես նշում է Tatler-ը, իտալացի դիզայները սովորական ցուցադրությունը վերածել է հաղթական շքերթի, որի ժամանակ գլամուրի ողջ հզորությունը ներկայացրել են մոդելներ Սաշա Լուսը, Ջորջիա Ջագերն ու Լինդսի Ուիքսոնը։

 

Versace-ի նոր հավաքածուից կիպ զգեստներն ու տաբատով համադրված կոստյումները կարվել են զինվորական հանդերձների օրինակով, սակայն ի տարբերություն վերջինների, դիզայներական հագուստների կոճակների փոխարեն երևում է հանրահայտ մեդուզան։

 

 

 

 
 
Լուսանկարների մյուս մասն այստեղ: