Բրազիլացի բժիշկները անչափ զարմացած էին, երբ 84-ամյա կնոջ մարմնում հայտնեբերեցին չծնված երեխայի պտուղը: Ըստ կնոջ՝ նա հղիացել է ավելի քան 40 տարի առաջ: Եվ պտուղը կնողջ մարմնում գտնվում էր 44 տարի: Անակնկալ բացահայտումը կատարվել էր այն բանից հետո, երբ կինը դիմել էր բժիշկներին` որովայնի շրջանում ուժեղ ցավեր զգալով:

Ուլտրաձայնային հետազոտության ընթացքում ոչինչ չհայտնաբերվեց, և հիվանդին անցկացրին որովայնի ռենտգեն-հետազոտություն:

Հետազոտության ընթացքում բժիշկները մի հազվագյուտ աշխտորոշում կայացրին` մարմնում կա պտուղ, որը որոշ ժամանակ աճել է և արդյունքում մահացել է արգանդից դուրս: Իսկ մարմինը չի կարողացել ինքնուրույն ազատվել նրանից, և մեկուսացրել է այն: Պտուղը պատվել է կալցիումով և կրակալվել:

Բժշկության մեջ այդ երևույթը կոչվում է "լիթոպեդիոն":

Հղի ժամանակ կինը ցավեր էր զգացել: Այդժամ նա որոշել էր գնալ հեքիմի մոտ, ով նրան մի այնպիսի դեղամիջոց էր տվել, որից պտուղը դադարել էր շարժվել: Այդ պատճառով էլ կինը մտածում էր, որ վիժել է:

Սակայն ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ կրակալված պտուղը դեմք, ձեռքեր, ոտքեր, կողեր և ողնաշար ունի: Պտուղը, ամենայն հավանականությամբ, մահացել էր հղիության 20-28 շաբաթականում: Միակ ելքը կնոջ համար վիրահատությունն է, սակայն նա ինչ-որ պատճառով հրաժարվում է ազատվել պտղից:

Լիթոպեդիոնի կրելու եկրարատևության ռեկորդակիրը Չինաստանի 92-ամյա բնակչուհին է: Նրա մարմնում հայտնաբերված լիթոպեդիոնի տարիքը կազմում էր 60 տարեկան: Կինը հիշել էր, որ 32 տարեկան հասակում հղիացել էր, սակայն անհաջող: