Ժամանակն է որոշում՝ ինչն է լավը, ինչը՝ վատը… Եթե հիշում ես մարդուն ու նրա կատարած աշխատանքը, նշանակում է, ինչ-որ մի լավ բան արել է, կամ ինչ-որ մի ձև տպավորվել… Այլապես կարող էր թիթեռի կյանք ունենալ՝ ինչպես շատերը… Life.panorama.am-ի այսօրվա հյուրը 90-ականներին բավական հայտնի երգչուհի, կամ, ավելի ճիշտ՝ հումորիստ երգչուհի Արմինե Գրիգորյանն է:

 

-Հիմա ինչո՞վ եք զբաղված:


-Երգում եմ JOSE ակումբում: Քանի որ Երևանում համերգներ չկան, այդ բեմով եմ բավարարվում: Նախկինում համարվում էր, որ վատ է, երբ երգիչը ակումբում է աշխատում: Ինքս էլ մի պահ դուրս եկա, տարիներով ակումբներում չերգեցի… Բայց արդեն տարի ու կես է երգում եմ ու գոհ եմ, քանի որ, որպես բեմի մարդ, անընդհատ ֆորմայի մեջ եմ լինում:

 

-Իսկ ակումբում երգելը ֆինանսապես ապահո՞վ է:


-Այո, նորմալ է: Չեմ բողոքում… Համենայնդեպս այնպես չի, որ դրա հույսով ենք ապրում… Գուցե օր լինի, որ առանց դրա հնարավոր չլինի, բայց, ամեն դեպքում, դա հիմնական չի…

 

-Արմինե, արդեն որքան ժամանակ է, պասիվ եք, քիչ եք երևում: Ինչո՞վ է պայմանավորված:


-Նախ ասեմ, որ բավական ժամանակ Հայաստանում չէի, Ռուսաստան էի մեկնել: Բարեկամուհիս այնտեղ ռեստորանների ցանց է բացել, իրեն իմ մասնագիտական աջակցությունն ու օգնությունն էր պետք… Իսկ ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, տարվա երկրորդ կեսին նոր նախագիծ եմ ուզում ներկայացնել: Տեսնենք, ինչ կստացվի…

 

-Իսկ ո՞ր ժանրում և ո՞ր հեռուստաալիքով:


-Հեռուստաալիքը դեռ չեմ որոշել: Ժանրը անպայման հումորային կլինի… Առաջ Աստված՝ շատ լավ բան է լինելու…

 

Շարունակությունը` այստեղ: