Օքսֆորդի համալսարանի գիտնականները՝ համեմատելով տարբեր տղամարդկանց կենսաձևերը, եկել են այն եզրահանգման, որ ցուցահանդեսներ, համերգներ, թատերական ներկայացումներ այցելելը տղամարդկանց դարձնում է առավել երջանիկ և օգնում է պահպանել առողջությունը: Այս մասին հայտնում է Healthy Style-ը:

 

Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ տղամարդիկ, ովքեր մասնակցում են մշակութային միջոցառումներին, կյանքից ավելի մեծ բավականություն են ստանում:

 

Երաժշտությունը և մշակութային կյանքը նվազեցնում են դեպրեսիան, հոգեկան խանգարումները և այլ հիվանդություններ:

 

Փորձագիտական հարցմանը մասնակցել է «արվեստային առօրյա» ունեցող և չունեցող ավելի քան 50.000 տղամարդ, ինչի արդյունքում գիտնականները գնահատել են նրանց առողջական և հոգեկան դրությունը:

 

Պարզվել է, որ իրենց կյանքից առավել բավարարված և երջանիկ են զգում այն տղամարդիկ, ովքեր իրենց առօրյայում են ներառում մշակութային կյանքը: