Forbes-ի փորձագետները պարզել են, որ միլիարդատերերով բնակեցված քաղաքների վարկանշային ցանկի առաջատարը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան է: Մայրաքաղաքում ապրում է 84 միլիարդատեր, որոնք ընդգրկված են աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշիային ցուցակում: Նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 367 մլրդ դոլար:

в Москве проживают 84 миллиардера

Մոսկվան հինգերորդ տարին անընդմեջ առաջատար դիրքերում է «բարձրաստիճան քաղաքների» ցուցակում: Վերջին 5 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ այն առաջ է անցնում իր մրցակիցներից՝ Նյու Յորքից, Լոնդոնից, Հոնկոնգից, Չիկագոյի, Դալլասից, Սան Ֆրանցիսկոյից և Լոս Անջելեսից: Ըստ Forbes-ի համաշխարհային ցուցակի՝ Նյու Յորքում ապրում է 62 միլիարդեր: Երրորդ հորիզոնականը կիսում են Լոնդոնն ու Հոնկոնգը, որոնցից յուրաքանչյուրում ապրում է 43 միլիարդատեր:

В Нью-Йорке проживает 62 миллиардера
Հոնկոնգն առաջատար է Ասիայում միլիարդատերերի թվով։ Անցյալ տարի այս ցուցակում իր դիրքերն էր ապահովել նաև Պեկինը, այստեղ միլիարդատերերի ընդհանուր թիվը ավելացել է 21-ով: Ամենաշատ միլիարադատերերով բնակեցված 10 քաղաքների թվում են նաև Մումբայը և Սեուլը: 37 միլիարդատեր ապրում է Ստամբուլում, այստեղ միլիարդատերերի միջին կարողությունը 1.8 մլրդ դոլար է:

средний капитал парижского миллиардера составляет $6,81 млрд
Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակի առաջատար Կառլոս Սլիմը Մեքսիկայի քաղաքացի է: Forbes-ի համաշխարհային ցուցակում Հարավային Ամերիկայի երկրներից ընդհանուր առմամբ 100 մասնակից է ընդգրկված : Սակայն հարուստ միլիարդատերերով բնակեցված քաղաքների 10-յակում հայտնվել է միայն Սան Պաուլոն, որտեղ ապրում է 26 միլիարդատեր: Սան Պաուլոն համարվում է հարավային կիսագնդի ամենահարուստ քաղաքը: