Կինը կարող է տղամարդուն, նրա բնավորությունը ճանաչել նաև իրեն մատուցած համբյուրներից, նրա ձևերից: Այսպես.

Ուժեղ համբյուր. Դա համարձակ մարդ է, որն իր մասին ունի ընդգծված կարծիք, նա կարող է թյուրիմացության մեջ գցել իր զուգընկերոջը, որը հավատում է տղամարդու անկեղծությանը: Դա եսասեր մարդ է:


Կրքոտ համբյուր. Դա անկեղծ մարդ է: Նա կնոջը դնում է անհարմար վիճակի մեջ, որը չի կարող կողմնորոշվել իր հետագա քայլերում:


Բարեկամական համբյուր. Դա իրեն մշտապես լավ վերաբերվող մարդ է: Նրա նկատմամբ կինը պետք է ավելացնի կիրքը, և հաջողությունը պատրաստ է:


Համբյուր ձեռքերին. Դա ամոթխած մարդ է: Նա շատ երկար է մտածում մինչև ինչ-որ բան ձեռնարկելը: Բայց նրա ջենտլմենական վերաբերմունքը դեռ չի նշանակում անկեղծություն: Դրանում կինը պետք է համոզվի: Կինը զուգընկերոջ հետ պետք է վարի սրտաբաց խոսակցություն և շահի սիրո ճակատամարտը:


Համբյուր այտերին. Դա ինքնավստահ, բայց ամեն ինչը խաղի վերածող տղամարդ է: Կինը հաջորդ պահին պետք է մոռանա այդ համբյուրը, համբուրողին, և ամեն ինչ լավ կլինի:


Մ.Մ Մանուկյան
«Սիրո փիլիսոփայական, հոգեբանական, մանկավարժական մեկնաբանման հայկական գանձարան»