Շատերը գերադասում են հրաժարվել մսից ու այլ ծանրամարս սննդատեսակներից և բացառապես բանջարեղեն ու մրգեր են ուտում: Իսկ արդյոք բոլորի՞ն է օգտակար այդպիսի սննդակարգը: Իհարկե' ոչ: Օրինակ'

- Սերկևիլը վնասակար է ստամոքսի, 12-մատնյա աղու խոցի, էնտերոկոլիտների դեպքում:

- Անանասը կարող է վնասել լյարդի և լեղապարկի քրոնիկական հիվանդությունների ժամանակ, այն նաև ալերգեն է:

- Խաղողը հակացուցված է շաքարային դիաբետի, քրոնիկական ֆարինգիտի, ստամոքսի խոցի, ճարպակալման և կոլիտների դեպքում:

- Թուզը փորլուծություն առաջացնող բնական միջոց է. ճանապարհ գնալուց առաջ լավ կլինի հրաժարվել այդ մրգից, ինպես նաև' աղիքային խանգարումների նկամամբ հակվածության դեպքում:

- Քաղցած ժամանակ տանձ չի կարելի ուտել, հատկապես, եթե խոցային հիվանդություն կամ գաստրիտ ունեք:

- Կաղամբը վնասակար է ստամոքսի խոցի դեպքում, ինչպես նաև աղիքային և լեղուղիների կծկումների ժամանակ:

- Վարունգը վնասակար է ստամոքսի խոցի սրացման, սուր գաստրիտների և էնտերոկոլիտի դեպքում:

- Պոմիդորը հակացուցված է լեղաքարային հիվանդությունների, աղիների խնդիրների ժամանակ:

- Բազուկը խորհուրդ չի տրվում նյութափոխանակության խանգարման, ինչպես նաև միզաքարային հիվանդության դեպքում: