Esem.am-ը գրում է.

 

Վերջերս երգչուհի Աիդա Սարգսյանը հարցազրույց էր տվել, որում խոսել էր ընտանեկան կյանքի մասին, սակայն դրանից կարճ ժամանակ անց լուրեր են տարածվել, թե երգչուհին բաժանվել է ամուսնուց:

Խոսակցություների իսկությունը պարզելու համար զանգահարեցինք երգչուհուն: Մեր հարցը նյարդայնացրեց երգչուհուն. Աիդա Սարգսյանն էլ, ինչպես շատ հայտնիներ, պատրաստակամ չէր խոսելու կյանքի այս դրվագի մասին:


«Չեմ հասկանում, իմ կյանքն ու՞մ է հետաքրքիր: Թող լուրերը պարզաբանեն նրանք, ովքեր տարածել են դրանք, իրենք երևի ավելի լավ կիմանան,- ասաց երգչուհին, իսկ երբ ասացինք, որ զանգահարել ենք իրեն, որպեսզի հավաստի տեղեկություն գրենք, պատասխանեց,- եկեք այդ թեմայով հաջողություն մաղթենք իրար»:

Թեև Աիդան չցանկացավ պատասխանել մեր հարցին, մեր ունեցած տեղեկություններով նա իսկապես ամուսնալուծվել է: