Երգիչ Սարգիս Ավետիսյանն այսօր 24 տարեկան է դառնում: Քիչ առաջ ESem.am-ը ևս շնորհավորեց նրան և պարզեց, որ կեսգիշերից սկսած աշխատավայրում շնորհավորանքներ է ստացել գործընկերներից և ընկերներից, իսկ տանը գեղեցիկ տորթով նրան դիմավորել ու շնորհավորել է քեռու ընտանիքը, ում հետ էլ ապրում է Երևանում:

Սարգսի խոսքերով' մի փոքր տխուր առավոտ է ունեցել, քանի որ քեռու տղային բանակ է ճանապարհել: «Եթե այս բանակային տրամադրությունն էլ չլիներ, ամեն ինչ շատ լավ կլիներ»,-ասաց նա և փոխանցեց, որ օրն անակնկալներով լի է սկսվել: Մոսկվայում բնակվող Սարգսի ընկերները նրան մուլտհերոսի տեսքով տորթ, IPhone5S հեռախոս են նվիրել. «Նվեր ստանալ շատ եմ սիրում: Հեռախոսս վաճառել էի և շատ ուրախ եմ, որ նորն ունեմ. դեռևս սպասում եմ անակնկալների, որոնք դարձյալ Մոսկվայից են «առաքվելու». ասել են օրվա ընթացքում կլինի»:

 

 

Շարունակությունը՝ այստեղ: