Փոքրիկ երեխաները սկզբնական շրջանում չեն տարբերում երազները իրականությունից, այդ պատճառով վատ երազներ տեսնելուց հետո, ավելի խոր ապրումներ են ունենում, քան մեծահասակները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ փոքրիկը չի ցանկանում քնել կամ սկսում է վախենալ մթությունից:

 

Մի ստիպեք երեխային քնել մութ սենյակում, դուռը մի փակեք, եթե նա վախենում է, կամ եթե քնելու է նոր անկողնում:

Երեխան մղձավանջային երազ կարող է տեսնել այն ժամանակ, երբ հիվանդ է և բարձր ջերմություն ունի: Մղձավանջային երազից վախեցած երեխան քնից վեր է թռչում աղմկելով և դա ծնողների համար ազդանշան է, որ ինչ-որ բան կարգին չէ փոքրիկի հետ:

 

Եթե երեխան առողջ է, ապա մղձավանջային երազ տեսնելու պատճառը պետք է փնտրել նրա շրջապատում: Հնարավոր է փոքրիկը նայում է իր տարիքին չհամապատասխանող մուլտֆիլմ և վախենում է, կամ ընտանիքում կա անհամաձայնություն և վեճ և երեխան ակամա դարձել է երիտասարդ ծնողների վեճի, կռվի վկան: Հարկավոր է այս ամենից հետևություն անել:

 

Հաճախ գիշերային մղձավանջի պատճառը կարող է լինել վախը: Որոշ ծնողներ երեխաներին դաստիարակում են հնացած սկզբունքներով, օրինակ. "Եթե չքնես, կգա վհուկ պառավը և քեզ վառարանը կնետի", կամ վախեցնում են ինչ-որ մեշոկ պապով, որն իր հետ տանում է անկարգ երեխաներին, ինչպես նաև վհուկներով, կախարդներով և այլն: Անգամ, եթե միտումնավոր չեն վախեցնում, հեքիաթների բացասական հերոսները այնքան գունեղ և սարսափելի են ներկայացնում, որ երեխային զարմացնեն: Եվ իսկապես հաջողվում է երեխային "զարմացնել":

 

Սարսափելի հեքիաթներ պատմելիս, փորձեք այդ սարսափազդու կերպարներին ներկայացնել մեղմ և հումորով: Եվ փորձեք միասին ծիծաղել վհուկների, կախարդների վրա:

Փոքրիկի վրա զայրանալը, ինքնատիրապետումը կորցնելը ուժեղացնում է երեխայի տագնապը և վատացնում նրա հոգեվիճակը: