Ladynews.am-ը գրում է.

 

Սառը եղանակին եղուներն առանձնահատուկ խնամքի կարիք ունեն: Իսկ դրանց առողջության և գեղեցկության համար ամենակարևորը ճիշտ սնունդն է: Մենք ընտրել ենք հինգ կարևոր մթերք, որոնք օգնում են դրանց հիանալի տեսք ունենալ:

Բանան

Բանանը պարունակում է բիոտին կամ H վիտմին, որն ամրացնում է եղունգները: Հետևաբար' անհրաժեշտ է մշտապես օգտագործել բիոտոնինով հարուստ մթերք՝ բանան, լոբի, ընկույզ կամ գունավոր կաղամբ:

Հավ

Հավի միսը պրոտեինի աղբյուր է, որը շատ կարևոր է և նպաստում է եղունգների աճին: Պրոտեինի անհրաժեշտ քանակությունը կօգնի դրանց դառնալ ավելի ամուր և փայլող: Հավը կարելի է փոխարինել պրոտեինով հարուստ այլ սննդամթերքներով՝ ծովամթերքվ, ընկույզով և ցորենով.

Ցինկ

Ձեր ամենօրյա սննդակարգում պետք է առկա լինեն ցինկով մթերքներ: Հաճախ եղունգների վրա սպիտակ լաքաների առաջացումը ցինկի անբավավարար պարունակության հետևանք է: Փորձեք ավելացնել ձեր սննդակարգին լոբի, ընկույզ և այլն:

Ձու

Ձվի դեղնուցը պարունակում է միկրոտարրեր, որնք դրականորեն են ազդում մաշկի, մազերի և եղունգների վրա:

Լոբի

Եթե ձեր եղունգները կոտրվող են, հնարավոր է ձեր օրգանիզմին պակասում է երկաթը: Լոբին պարունակում է այդ կարևոր տարրը և ձեր եղունգներն ավելի ամուր կարող է դարձնել: