Սնվելուց 10-15 րոպե առաջ խմելով այս ըմպլիքը դուք ավելի քիչ ցանկություն կունենաք սնվելու:

Բաղադրություն

- 2-3 լիմոն

- 2,5 լիտր ջուր

- մի փոքրիկ խուրձ անանուխ

- 0.5 բաժակ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Լիմոնի հյութը քամել: Ջուրը եռացնել շաքարավազի հետ, ավելացնել լիմոնի կեղևի կտորներ և անանուխը, եռացնել 5-7 րոպե, այնուհետև կաթսան իջեցնել սառը ջրի մեջ և թողնել ամբողջովին սառչի:

Սառած խտահյութից հանել անանուխն ու լիմոնի կեղևի կտորները, վրան ավելացնել լիմոնի քամած հյութը, լավ սառեցնել:

Հյութը ստացվում է շատ համեղ և թարմացնող, նուրբ անանուխի համով և միաժամանակ փակում է ախորժակը: