Դեռևս 16-րդ դարում մատին դրված մատանին բնորոշում էր անձի պատկանելիությունը որևէ դասին: Օրինակ' բութ մատին մատանի դնում էին առևտրականները: Միջին մատին մատանի դնողները համարվում էին աղքատ մտավորականների դասին պատկանող' հիմնականում դնում էին ուսանողները: Չորրորդ մատը համարվում է սիրո մատ: Հին դարերում ամուսնական մատանիները նույնիսկ բութ մատին էին դնում: Մեր օրերում ամուսնական մատանին դնում են միջնամատին, և դա բացատրվում է նրանով, որ դա այն մատն է, որտեղով յուրահատուկ նյարդ կամ արյունատար անոթ է կապվում ուղիղ սրտի հետ:

Համարվում է, որ մատանիները ուժեղացնում են կամ ընդգծում են անձի խառնվածքը, որի համար պատասխանատու են մատներից որևէ մեկը: Ցուցամատին մատանի դնողներին համարում են իշխանասեր, միջնամատին' առաջին հայացքից սառը անձնավորություններ են թվում, բայց իրականում անինքնավստահ են և փխրուն: Հուզական առումով զուսպ են, սովոր են ճնշել իրենց զգացմունքները, շատ դժվար են վստահում դիմացիններին: Չորրորդ մատին մատանի դնելը սովորաբար հասարակության մեջ նշան է համարվում ամուսնացած լինել կամ չլինելու, բայց եթե որևէ մեկը նախընտրում է մատանին կրել հենց այդ մատին, ուրեմն անձը սիրում է հասարակությունը և չի սիրում մենակությունը, շփվող է և ակտիվ:

19-րդ դարում, երբ կինը ճկույթին մատանի էր դնում, դա նշանակում էր, որ նա ունի անկախ բնավորություն, ձգտում է ազատության և պայքարում է կանանց իրավունքների հաստատման համար: Հոգեբանները կարծում են, որ ճկույթին մատանի դնող անձնավորությունը ավելի մշակութային է, օժտված ստեղծագործական ընդունակություններով, սակայն ավելի ինքնահավան է և ունի եսակենտրոն հիմք: Ճկույթին մատանի են դնում նաև ֆանմասոնները:

Նշանակություն ունի նաև այն, թե որ ձեռքին է դրված զարդը: Աջ ձեռքի վրա առկա զարդերը հուշում են, որ տվյալ անձը հենց այնպիսին է, ինչպիսին կա այստեղ և հիմա: Աջ ձեռքի վրա առկա մատանին հուշում է, թե ինչպիսին անձը կուզենար լիներ:

Վերջին տարիներին նաև գիտնականները փորձում էին ապացուցել մատին դրված զարդերի կապը անձի ֆիզիկական առողջության հետ, սակայն փաստերը շատ քիչ էին, և առաջարկված հիպոթեզները շատ բժիշկ-մասնագետների կողմից չընդունվեցին և ժխտվեցին:

Չափազանց շատ զարդերի առկայությունը բնութագրում է անձի ձգտումը ամեն կերպ իրեն ընդգծելու հասարակության մեջ, սեփական դիրքը ցույց տալու և յուրահատկությունն ապացուցելու փորձ:

Թանկարժեք զարդերը բնութագրում են հեղինակություն, վերամբարձություն:
Ճաշակով ընտրված, նուրբ զարդերի առկայությունը բնութագրում է անձի զգացմունքայնությունը, դիմացինների հետ հարմոնիկ հարաբերություներ կառուցելու ձգտումն ու կարեկցանք, սրտացավություն ընկերների համար:

Նշենք, որ այս բնութագրերը գործում են միայն այն դեպքում, երբ մարդն ընտրությունը կատարում է անգիտակցորեն, այսինքն, երբ հարցնում ես, թե ինչու ես այս մատին հենց դրել քո զարդը, պատասխանը լինում է կամ «չգիտեմ» կա էլ «ինձ այսպես է դուր գալիս»: