Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասաններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանն այսօր միմյանց տեր և հնազանդ լինելու ու հավերժ սիրելու երդում կտան:
Զույգի պսակադրությունը կկայան քիչ անց, նրանց խաչեղբայրը (քավորը) դերասան Վարշամ Գևորգյանն է, ազաբը' Հրաչ Մուրադյանը:
ESem.am-ը շնորհավորում է դերասաններին' անսպառ սեր և երջանկություն մաղթում, իսկ մեր ընթերցողներին խոստանում առաջիկայում մանրամասներ ներկայացնել: