Չինացի լուսանկարչուհին անմահացրել է ԱՄՆ-ի Yosemite ազգային պարկում գտնվող Bridalveil (Հարսի քող) ջրվեժի՝ շուրջ 200 մետր բարձրությունից թափվող ջրերում առաջացած ծիածանը, ներկայացնում է Daily Mail-ը:

Ծիածանը ջրվեժի հատակին ի հայտ է գալիս ջրի գոլորշու և լույսի միախառնումից, որի արդյունքում առաջացող եթերային մառախուղի մեջ երևում է ծիածանը, որը տարածվում ժայռի է փարթամ բուսականության վրա: Գեղեցիկ տեսարանը տևում է մի քանի րոպե միայն:

Ջրվեժը, որի բարձրությունը կազմում է 189 մետր, հայտնի է մառախուղով, որը պատում է ժայռը և նմանվում հարսի թափվող մազերի, որտեղից էլ առաջացել է ջրվեժի անվանումը: