Մի՛ հետաձգիր, կիրառիր այս դյուրին խորհուրդները՝ ինքդ քեզ հաճելի զգացողություններ պարգևելու համար

1. Դաստակդ պահիր շուրթերիդ առջևում և շնչիր՝ մաշկի այդ գերզգայուն հատվածին հաղորդելով ջերմ և խոնավ օդ:

2. Հանիր այդ բարձրակրունկ կոշիկդ, ջրի շիշը նետիր հատակին և ոտնաթաթով շիշը հետուառաջ շարժիր:

3. Պառկիր հատակին սավասանա դիրքով (երբ պարզապես ուղիղ պառկած ես): Մի քանի րոպե խրվիր գորգի մեջ' վայելելով պահը:

4. Մատիդ ծայրը նրբորեն անցկացրու շուրթերիդ վրայով' անմիջապես միացնելով քո զգայարանները:

5. Այժմ անկողնո՞ւմ ես: Բարձդ շրջիր այնպես, որ այտդ հպվի սառը կողմին:

6. Երկու մատներդ 30 վայրկյան սեղմիր դաստակիդ այն հատվածին, որն ուղիղ գիծ է կազմում ճկույթի հետ: Ասեղնաբուժության մասնագետները պնդում են, որ դա հաճելի դող է փոխանցում մարմնով մեկ:

7. Մազերիդ փունջն առանձնացրու ծայրերից մի քանի սանտիմետր երկարությամբ և, ինչպես դիմահարդարման վրձնով, շոյիր պարանոցդ: Այն հաճելիորեն ծակծկում է, այնպես չէ՞:

8. Լոգասենյակում ձեռքերդ դանդաղ լվա տաք ջրով՝ սառը ջրով արագ լվացվելու փոխարեն:

9. Նրբորեն շոյիր ծնկներիդ հետին հատվածը' սրունքից մինչև ազդրի վերին հատվածը. անչափ հաճելի զգացողություն է:

10. Փակիր աչքերդ' ձեռքերիդ ափերը հպելով կոպերիդ: Այո՛, դու մերսում ես ակնագնդերդ:

11. Ցուցամատով և միջնամատով ուժեղ սեղմիր կրունկիդ և կոճիդ միջև ընկած հատվածը. դա հաճույքի կետ է, որ կապված է սեռական էներգիայի հետ:

12. Մազերդ փոքր փնջերի բաժանիր և թույլ ձգիր՝ գլխամաշկից լարվածությունը վերացնելու համար:

13. Սվիտերդ գցիր գրասենյակի աթոռի թիկնակին. լիցքաթափվիր կարևոր հանդիպումից առաջ՝ հպվելով փափուկ գործվածքին:

14. Այս հանգստյան օրերին հագիր քո սիրած կաշվե բաճկոնը՝ առանց վերնաշապիկի. անմիջապես մաշկին հպվող գործվածքն առաջացնում է չարաճճի ու համարձակ զգացողություններ:

15. Եթե ցանկանում ես զգալ քո սեքսուալությունը, վերցրու վզնոցիդ կուլոնը և պտտեցրու լանջաբացվածքի մոտ՝ հետուառաջ ճոճելով:

16. Նախքան մազերդ ֆենով չորացնելը մի քանի կաթիլ անանուխի յուղ քսիր մազերիդ և գլուխդ դանդաղ շարժիր մի կողմից մյուսը՝ նուրբ բուրմունք տարածելով յուրաքանչյուր շարժման հետ: