Կանացի պայուսակը հազարավոր բակտերիաների աղբյուր է: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, յուրաքանչյուր պայուսակ ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը:

Initial Washroom Hygiene հետազոտությունը ցույց է տվել, որ առավել վտանգավոր կաշվից պայուսակներն են: Կաշվի ծակոտինավոր կառուցվածքը թույլ է տալիս բակտերիաներին արմատավորվել և տարածվել:

Գիտնականները խորհուրդ են տալիս սրբել պայուսակը հակաբակտերիալ անձեռոցիկներով կամ գելյով: Բակտերիալ վարաքի փոխանցման տեսանկյունից պայուսակը հավանաբար կարելի է համեմատել խոհանոցի աշխատանքային հարթության հետ: Խոհանոցում սառնարանի և ջեռոցի բռնակները ամենաբակտերիալն են համարվում: Իսկ բակտերիաները նախ և առաջ սպառնում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով: