Ամերիկացի դերասանուհի Լիլի Քոլինզն առաջին հորիզոնականն է զբաղեցրել այն հայտնիների ցուցակում, որոնց մասին տեղեկության որոնումը համացանցում օգտատերերին համակարգչային վիրուսներով են սպառնում։

Ցուցակն արդեն 7 տարի կազմում է հակավիրուսային ծրագրեր մշակող ամերիկյան McAfee ընկերությունը, գրում է Forbes-ը։

McAfee-ի տվյալներով՝ Լիլի Քոլինզի անունով հղումների 14.5%-ը վնասակար են։ Երկրորդ տեղում է երգչուհի Ավրիլ Լավինը՝ 12.7%։ Եռյակը եզրափակում է դերասանուհի Սանդրա Բալոքը՝ 10.8%։

Համացանցի օգտատերերի համար «վտանգավոր» հայտնիների առաջին տասնյակում են հայտնվել դերասանուհի Զոի Սալդանան և Էմմա Ռոբերթսը, երգչուհիներ Բրիթնի Սփիրսը, Քեթի Փերին, մոդել Ադրիանա Լիման։

Նախորդ տարի ցուցակը գլխավորած դերասանուհի Էմմա Ուոթսոնն այս տարի 10-յակում չի հայտնվել։

Այս աստղերի լուսանկարների և այլ տեղեկությունների ներբեռնումն ամենամեծ վտանգն է ներկայացնում համակագչի համար, զգուշացնում է McAfee-ն։