Բրիտանական հրուշակեղեն արտադրողերից մեկը' ծագումով հնդիկ Անիշ Պոպատը, սկսել է արտադրել շոկոլադ' հատուկ նիհարելու համար:

Պոպատը ստեղծել է քաղցրավենիքի նոր բանաձև: Նա արտադրում է շոկոլադե տրուֆելներ' կակաոյին խառնելով բուրումնավետ ջուր:

Նշենք, որ ստացված քաղցրավենիքը պարունակում է ընդհամենը քսան կիլոկալորիա:
Ինչպես տեղեկացնում է facte.ru-ն, արտադրողը խոստովանել է, որ բանաձևը մշակելու գործում իրեն օգնել են մաթեմատիկական գիտելիքները:

Անիշը հույս ունի, որ նոր շոկոլադը մարդկանց միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ քաշից և վայելել շոկոլադ ուտելու հաճույքը' չմտածելով հետևանքների մասին: