Ճապոնիայի NTT Docomo բջջային կապի խոշորագույն ընկերությունը հայտարարել է, որ Apple-ի iPhone 5S և iPhone 5C սմարթֆոնների վաճառքի մեկնարկից հետո գաջեթները կարելի է ստանալ անվճար, գրում է ДНИ.ru-ն։

Դրա համար անհրաժեշտ է կապի ծառայության վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիր կնքել։
Օրինակ, երկու տարվա պայմանագիր կնքելուց հետո, սեպտեմբերի 20-ից iPhone 5S-ը կարելի է ստանալ անվճար, սակայն միայն 16 գիգաբայթ հիշողության ծավալով հեռախոսների դեպքում։

Ընդ որում՝ բյուջետային տարբերակը հասանելի կլինի նաև 32 գիգաբայթ հիշողության ծավալով։