Հյուսիսային Չինաստանի Հեբեյ նահանգում 3 ոտանի երեխա է ծնվել։ Այժմ երեխայի երիտասարդ ծնողները օգնություն են փնտրում՝ երեխային օգնելու համար։

Մայրը խոստովանել է, որ աղջիկ երեխայի ծնվելուց հետո նրան հանձնել է մանկատուն, սակայն կարոտելով անօգնական երեխային և մեղքի զգացում ապրելով՝ մայրը երեխային հետ է վերցրել մանկատնից։

Մայրը պտմել է, որ երեխայի ծնվելուց հետո նկատել է բռունցքի չափ գոյացություն, որը շատ արագ վերածվել է երրորդ ոտքի։
Զույգն այժմ հովանավորներ է փնտրում՝ երեխայի անհետաձգելի վիրահատության համար, որպեսզի երեխան կարողանա ապրել նորմալ կյանքով։