Պատրաստեց Հայկու Աբրահամյանը

Հերոսուհի' Լիլիթ Բադալյան

1. Ինչպե՞ս կբնութագրես ոճդ:

-Ունեմ փոփոխական ոճ, օրվա մեջ կարող եմ հաճախ փոխել այն: Տրամադրությունս է թելադրում այն: Սովորաբար առօրյա ոճի մեջ եմ ինձ հարմարավետ զգում:

2.Իրական կնոջ կերպարը քեզ համար:

-Շատ հմայիչ և յուրահատուկ կանայք կան իմ շրջապատում, ում կուզեի նշել, սակայն հայտնի կանանցից ուզում եմ առանձնացնել Սոֆի Լորենին և Օդրի Հեփբրնին:

3.Ի՞նչն է քեզ ոգեշնչում:

-Իմ կյանքում առաջին հերթին ոգեշնչվում եմ իմ հարազատներից, նրանց ներկայությունից և նրանց հետ անցկացրած ժամանակից: Մեծ դեր և ազդեցություն ունեն նաև տեղի ունեցած իրադարձությունները և լավ ու հիշարժան պահերը: Նմանապես ինձ ոգեշնչում են սպասումներն ապագայի:

4.Կարգախոս, որով առաջնորդվում ես կյանքում:

-Սիրել քեզ շրջապատողներին և միասնական լինել: Ժպտալ, քանի որ դրական լիցքերը բերում են հաջողություն: Վայելել և գնահատել կյանքում ապրած ամեն պահը, պայքարել և ուժեղ լինել: