1961 թվականի հուլիսի 1-ին ծնվել է արքայադուստր Դիանան (ծնունդով՝ Դիանա Ֆրենսիս Սփենսեր)։

Դիանան աշխատում էր որպես դայակ մանկապարտեզում, երբ գրավեց Բրիտանիայի ժառանգորդ Չարլզի ուշադրությունը, և նրանք սկսեցին հանդիպել։

Թագավորական ընտանիքը ևս հավանեց Դիանային, արդյունքում՝ 1981 թվականի հուլիսի 29-ին կայացավ նրանց հարսանիքը։

Երիտասարդ զույգն ի սկզբանե գտնվում էր մարդկանց ուշադրության կենտրոնում։ Դիանան ակտիվորեն զբաղվում էր բարեգործությամբ, կենդանիների պաշտպանությամբ։ Նրա բարությունն ու անկեղծությունը նրան դարձրին էլ ավելի հանրաճանաչ. երիտասարդ արքայադուստրը դարձավ թագավորական ընտանիքի ամենահայտնի դեմքերից մեկը։

Դիանան և Չարլզն ունեցան երկու որդի՝ Ուիլյամն ու Հարրին։

1997 թվականի օգոստոսի 31-ին ընդհատվեց Լեդի Դիանայի կյանքը. նա մահացավ ողբերգական ավտովթարից։

Ստորև կարող եք դիտել մի հատված Դիանայի և Չարլզի հարսանիքից.